Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ե՞րբ ենք բացահայտելու Փաշինյանի քաղաքականության սնանկությունը

Ե՞րբ ենք բացահայտելու Փաշինյանի քաղաքականության սնանկությունը
23.06.2025 | 12:37

Անգամ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնի օրը Նիկոլ Փաշինյանը զսպվածություն հանդես չբերեց ու կրկին թիրախավորեց Եկեղեցուն:

Նա հարձակվում է, որպեսզի մեր կողմից չհնչեն շատ տրամաբանական հարցեր, որոնք, ի դեպ, բխում են նրա անմիջական լիազորություններից.

-Այդ ի՞նչ արդյունավետ արտաքին քաղաքականության մասին է խոսում Նիկոլ Փաշինյանը, երբ Իսլամական համագործակցության կազմակերպությունը որին անդամակցում է 57 պետություն, վերահաստատել է լիակատար համերաշխությունը Ադրբեջանի կառավարությանն ու ժողովրդին՝ «հայկական ագրեսիայից տուժած, ազատագրված տարածքները վերականգնելու և վերակառուցելու ջանքերում»։

-Այդ ինչպե՞ս է Հայաստանը մոտ խաղաղության հաստատմանը, երբ Բաքուն նոր պահանջներ է առաջ քաշում:

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Իսլամական համագործակցության կազմակերպության նիստում ունեցած ելույթում դժգոհել է Հայաստանից՝ ասելով, թե Երևանը չի կատարել «Ադրբեջանի և Նախիջևանի միջև անխափան հաղորդակցություն ապահովելու պարտականությունը»:

-«Մենք նման ենք մի սուբյեկտի, որը հայտնվել է մայրուղու վրա և իրեն անընդհատ վրաերթի են ենթարկում, վեր է կենում, էլի ավտոյի տակ է ընկնում ու չի հասկանում, ինչի է անընդհատ ավոտոյի տակ ընկնում, որովհետև ինքը չգիտի երթևեկության կանոնները, ինքը չգիտի, որ ինքը էդտեղ չի կարող գտնվել, որովհետև էդտեղ գտնվելը 95 և ավելի տոկոս հավանականություն է ստեղծում, որ ինքը մեքենայի տակ կընկնի, ոչ թե դիմացի մեքենան գազան է, այլ ինքը ընկնելու է ավտոյի տակ»,- Ստամբուլի հայ համայնքի հետ հանդիպմանն ասել է Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանն այս միտքն արտահայտել է՝ խոսելով հայ- թուրքական հարաբերությունների, Անկարայի ագրեսիվ կեցվածքի մասին:

Ահավասիկ, ինչո՞ւ է Փաշինյանը հերթական անգամ «մաքրում» Թուրքիայի ցեղասպան դեմքը՝ ցեղասպանվելու պատասխանատվություն բարդելով «երթևեկության կանոնները» չիմացող հայ ժողովրդի վրա:

-«Էդ էլ է պետք խոստովանել, որ «Խաղաղության խաչմերուկը» բացվեց, Ադրբեջանն էլ ասելու է՝ տեսեք, «Զանգեզուրի միջանցքը» բացվեց: Սրան էլ պետք է պատրաստ լինենք: Բայց մեր ինքնիշխանության [ներքո], իրենցն էլ՝ իրենց ... և պարզեցումներ պետք է լինեն, և էդ պարզեցումները, որպեսզի կայուն, երկարատև լինեն, պիտի փոխադարձաբար լինեն, այսինքն շահագրռվածություն պետք է ունենանք և կունենանք»,- Ստամբուլում ասել է Փաշինյանը:

Ի՞նչ «պարզեցումներից» է խոսում Փաշինյանը ու կարո՞ղ է պարզվել, որ նրա «ինքնիշխանական» պայքարը Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի դեմ՝ ընդդիմախոսություն էր ոչ թե միջանցքի գաղափարի, այլ ընդամենը դրա ռուսական վերահսկողության դեմ:

Քանի մենք այս և բազմաթիվ հարցեր չենք դրել Փաշինյանի առջև՝ բացահայտելով նրա քաղաքականության սնանկությունը, նրա պատերազմը մեր պետականության, մեր քաղաքական, քաղաքակրթության ինքնության դեմ շարունակվելու է:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 120

Մեկնաբանություններ